Պիցցա ռուլետ. Սա փորձելուց հետո պիցցան ես միայն այս կերպ եմ պատրաստում

ԽՈՀԱՆՈՑ

Բաղադրիչներ` պատրաստի շերտավոր խմոր — 300 գր, պանիր մոցարելլա — 5-6 գնդիկ, պանիր — 100 գր, ձու — 1 հատ

լոլիկի մածուկ — 100 գր, կանաչի — ըստ ճաշակի, աղ — ըստ ճաշակի, պղպեղ սև — ըստ ճաշակի, ալյուր — վրան ցանելու համար

Պատրաստման եղանակ` Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով քսում ենք լոլիկի մածուկը։ Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։

Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։ Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։

Ահա և վերջ։

Բարի ախորժակ…….

(Visited 41 times, 1 visits today)