Պարզ խրթխրթան թխվածքաբլիթ․․․երբ հյուրերն արդեն հասնում են․ իսկական հրաշք է

ԽՈՀԱՆՈՑ

Ամենապարզ, արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը, պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3 բաժակ ալյուր, 200գ փափկած կարագ
  • 2 ձու, 200գ շաքարավազ
  • 1թ․գ․ փխրեցուցիչ, վանիլին

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։ Ավելացնել փափկած կարագը, լավ տրորել և հարել։ Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։

Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։ Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։

Բարի ախորժակ։

(Visited 443 times, 11 visits today)