Պատրաստում ենք անմահական համեղ «թռչնի կաթ»․ հրաշալի բաղադրատոմս, որը դուք ոչ մի տեղ չեք գտնի

ԽՈՀԱՆՈՑ

Պատրաստում ենք «թռչնի կաթ»․ հրաշալի բաղադրատոմս

Խմորի համար` 3/4բաժակ ալյուր, 4 ձվի դեղնուց, 3/4 բաժակ շաքարավազ, 100 գրամ կարագ, 0,5 թ/գ սոդա, վանիլին։

Կրեմի համար` 1,25 բաժակ շաքարավազ, 1,2 ճաշի գդալ ժելատին, 1/3 բաժակ ջուր, 4 ձվի սպիտակուց, 1/4 թ/գկիտրոնաթթու, 200 գրամ կարագ, 200 գրամ խտացրած կաթ։

Պատրաստումը․

Կարագը փափկեցնել և հալել շաքարավազի հետ, հետզհետե ավելացնել դեղնուցները և վանիլին։ Ալյուրը ավելացնել զանգվածին։ Խմորը զգուշորեն խառնել և լցնել յուղապատ կաղապարի մեջ։ Թխել 2 հավասար շերտեր, 200-220 ջերմաստիճանում՝ 10-15 րոպե։

Կրեմը պատրաստելու համար ժելատինը 2-3 ժամ թողնել ջրում, ապա ջուրը թափել և հագեցած ժելատինը խառնելշաքարավազի հետ։ Ստացված զանգվածը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ մինչև շշաքարավազի և ժելատինի հալվելը։

Լավ հարած սպիտակուցին ավելացնել կիտրոնաթթուն, ժելատինի օշարակը և հարել 10-15 րոպե։ Ամուր և հաստ թղթից պատրաստելշերտերի չափսերին համապատասխան, առանց հատակի ուղղանկյուն։ Այնուհետև մեկ շերտը տեղավորել այդ ուղղանկյան մեջ, պատել կրեմով, վրան դնել մյուս շերտը և քսել ևս մեկ շերտ։

Թխվածքի մակերեսը պատել հալեցրած շոկոլադով(200 գրամ շոկոլադին 2-3 ճ/գ կաթ)։ Այնուհետև թխվածքը դնել սառնարանում։ Կրեմի լավ սառչելուց հետո ուղղանկյունթուղթը զգուշորեն հանել և տորթի մակերեսը ու կողքերը պատել հալեցրած շոկոլադով կամ շոկոլադե գլազուրով և նորից սառեցնել։

(Visited 962 times, 1 visits today)