Ոլոռն այլևս ժամերով չեմ եփում․ Ընդամենը 5 րոպե և պատրաստ է, և անգամ նախապես թրջելու կարիք չկա․Հանճարեղ միտք

Շատերը դեռ մանկությունից սիրում են ոլոռով ապուրը: Այժմ ինտերնետային կայքերում կարելի է հանդիպել ոլոռով ուտեստների և ապուրների պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր: Սակայն նրանցից ցանկացածն իր մեջ պարունակում է պատրաստման միևնույն կետերը՝ ոլոռը նախապես թրջել և երկար եփել: Եվ մեզանից գրեթե բոլորը հիշում են, որ իրենց մայրիկներն ու տատիկները ինչ-որ բան պատրաստելու համար ևս նախապես թրջում էին ոլոռը / ամբողջ գիշեր/ և հետո եփում մի քանի ժամ:Եվ այս պատճառով էլ շատերն իրենց իսկ սիրած ապուրը ծատրաստում էին շատ եզակի անգամներ: Սակայն կա ոլոռով կերակուր պատրաստելու մի եղանակ, որը պահանջում է ընդամենը 5 րոպե: Ի տարբերություն ոլոռով ապուրի պատրաստման մյուս եղանակների, կարելի է ընտրել անգամ ոչ ջարդված ոլոռ: Եվ այս եղանակով պատրաստելու համար ծախսվում է նույն ժամանակը և ապուրի, և շիլայի համար: Այժմ կներկայացնենք վերը նշված արագ եփման եղանակը ապուր պատրաստելու օրինակի համար:Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1- կարտոֆիլ, 2- գազար, 3- սոխ, 4- ոլոռ, 5- համեմունք ըստ նախասիրության: Պատրաստման եղանակը. Եթե նախընտրելի է խիտ ապուրը, ապա կարելի կարտոֆիլը եփել ամբողջությամբ կամ մեծ կտորներով, որից հետո տրորել կամ մանրացնել: Մանր կտրատված սոխը և քերիչով անցկացված գազարը մի փոքր տապակել: Իսկ ինչ վերաբերվում է ոլոռին, ապա կարելի ընտրել ցանկացած տեսակի և արտադրողի ոլոռ:Ոլոռը լցնել խորը հարիչի /բլենդեր/ տարրայի մեջ և հարել այնպես, որ ստացվի գրեթե փոշի: Կարտոֆիլի եփվելուց հետո ավելացնել քիչ տապակած սոխն ու գազարը, հարված ոլոռը և համեմունքները: Ապուրը շատ արագ կսկսի խտանալ: Արդյունքում մեր նախընտրած խիտ ապուրը պատրաստ է ընդամենը 5 րոպեում: Ապուրի համը ստացվում է նույնը՝ ինչ-որ ոլոռը թրջելով և երկար եփելով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo