Շուտով եղանակը տաքանում է, իսկ այս պլոմբիր պաղպաղակը ամենահաճելի փրկությունն է տաք եղանակին. Այն շատ հեշտ է պատրաստվում

ԽՈՀԱՆՈՑ

Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, սակայն այս բաղադրատոմսով կարող է նույնիսկ երեխան պատրաստել։

Բաղադրիչները՝ Կաթ — 125 գր., Շաքար — 100 գր., Վանիլին — 5 գր. (ըստ ցանկության), Սերուցք (33-35%) — 300 գր, Հավկիթ — 3 հատ

Պատրաստուման եղանակը

Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը: Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից): Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):

Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված: Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:

Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել: Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:

Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը, ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:

Նյութ հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 201 times, 1 visits today)