Հարիսայի պատրաստման այս նոր եղանակը պարզապես կհիացնի ձեզ. ստացվում է շատ համեղ, անպայման փորձեք

ԽՈՀԱՆՈՑ

Եկեք այսօր պատրաստենք բոլորիս կողմից սիրված շատ համեղ հարիսան:

Բաղադրիչները՝ հավի միս – 1 կգ, ձավար – 500 գ, աղ ըստ ճաշակի, յուղ:

Պատրաստման եղանակը՝ Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 սմ. ծածկի կաթսայի պարունակությունը:

Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակի վրա: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա:

Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել`վրան յուղ դնելով:

(Visited 24 times, 1 visits today)