Կոնֆետներ «Նրբություն», պատրաստվում են շատ հեշտ և արագ, սակայն համից ոչ-ոք հագենալ չի կարողանում

ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք նրբահամ կոնֆետների բաղադրատոմս: Պատրևաստվում են շատ հեշծտ և արագ և պահանջվում է ընդամենը 4 բաղադրիչ: Կա միայն մեկ կարևոր պայման. պետք է պատրաստել սիրով և ժպիտը դեմքին:

Բաղադրիչներ` 150 գրամ կոկոսի փաթիլներ, 16 հատ նուշ, 200 գրամ խտացրած կաթ, 30 գրամ կարագ։

Պատրաստման եղանակը՝

Կոկոսի փաթիլների ⅓-ը լցնել առանձին ամանի մեջ և առայժմ այն կողքի դնել։ Հետագայում դուք պետք է դրա մեջ թաթախեք պատրաստի կոնֆետները։ Կոկոսի մնացած մասը խառնում ենք խտացրած կաթի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։

Դնում ենք այն սառնարանում մի քանի ժամով։ Նուշը հարկավոր է թրջել գիշերը և հետո բովել թավայի մեջ։ Դնում ենք նուշը կոկոսի և խտացրած կաթի խառնուրդի մեջ։ Այնուհետև այն հարկավոր է պատել կոկոսի փաթիլներով։ Թողեք այն մեկ ժամ սառնարանում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 142 times, 1 visits today)