Կարտոֆիլով և պանրով անչափ համեղ օլադի, որը պատրաստվում է ընդամենը 5 րոպեում

ԽՈՀԱՆՈՑ

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 500 գր, ալյուր — 60 գր, մաղադանոս — 6 ճյուղ, աղ — 1 պտղունց, սխտոր — 1 պճեղ, կաթ — 50 մլ, պղպեղ սև — 1 պտղունց, փխրեցուցիչ — 1 թ/գդ, պանիր ֆետա — 125 գր, ձու — 1 հատ
  • Տապակելու համար՝ բուսայուղ — 50 մլ

Պատրաստման եղանակ՝ Կարտոֆիլը եփում ենք և անցկացնում քերիչով: Ալյուրը, փխրեցնուցիչն ու աղը միացնում ենք, ավելացնում ձուն, կաթը և լավ խառնում ենք: Այնուհետև լցնում ենք կարտոֆիլը, ֆետան, կտրատած կանաչին, աղ ու պղպեղ ենք ցանում և լավ խառնում:

Օլադիներ ենք ձևավորում և բուսայուղապատ թավայում տապակում: Համեղ օլադի վայելելու ժամանակն է:

Ուրախացնում ենք փոքրիկներին պատրաստելով համեղ օլադի:

Աղբյուր` Cooks.am

(Visited 130 times, 1 visits today)