Անչափ համեղ թխվածք ՝ «Կանացի համառություն»․ այնքան համեղ է, որ համից չեք կշտանա

ԽՈՀԱՆՈՑ

Ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ թխվածք՝ կանացի համառություն։

Բաղադրությունը՝ 2 հատ ձու, 200 գր. շաքարավազ, 70 գր. կարագ, 2 ճգ. մեղր, 1 թգ. սոդա, 3 ճգ. կակաո, Ալյուր, 2 հատ ձու, 2 ճգ. ալյուր, 1 բաժակ շաքարավազ, 100-150 գր. կարագ, 1 ճգ. կակաո, 2 բաժակ կաթ, վանիլի փոշի, 100 գր. Ընկույզ

Գլազուրի համար`

  • շոկոլադ,
  • 30 գր. Կարագ

Պատրաստման եղանակները՝ Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը և ալյուրը հարել: Այնուհետև դնել մարմանդ կրակի վրա և եփել այնքան մինչև կրեմը կխտանա, անհրաժեշտ է եփելու ընթացքում անընդհատ խառնել:

Այս զանգվածին ավելացնել կակաոն, վանիլի փոշին և լավ խառնել, հետո թողնել, որ սառչի: Սառչելուց հետո ավելացնել ընկուզը և քերիչով անցկացված կարագը և լավ խառնել: Խմորի համար ձուն, մեղրը, շաքարավազը, կարագը և սոդան լցնել կաթսայի մեջ և հարել: Այնուհետև կաթսան դնել գոլորշու վրա և անընդհատ խառնել գրեթե 5 րոպե:

Ավարտելուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և լավ խառնել: Այս զանգվածի վրա ավելացնել քիչ քիչ ալյուր այնքան, մինչև ստացվի պինդ խմոր, որը հնարավոր կլինի գրտնակով բացել: Խմորը բաժանել 8 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 3-7 րոպե:

Գլազուրի համար շոկոլադը մարմանդ կրակի վրա հալեցնել և ավելացնել կարագը: Յուրաքանչյուր խմորի վրա կրեմ տարածել, իսկ վերջում թխվածքի վրա տարածել գլազուրը:

Նյութը հրապարակման պատրասեց Goodinfoն

(Visited 2 542 times, 1 visits today)