Այս բաղադրատոմսով թթու վարունգ պատրաստելը ոչ միայն հեշտ, նաև շատ հաջող է ստացվում

ԽՈՀԱՆՈՑ

Բաղադրամասեր

  • 3 կգ վարունգին ՝
  • աղ – 100 գ,
  • շաքարավազ – 100 գ,
  • քացախ – 450-500 գ՝ 6%-անոց,
  • դափնու տերև – 10 հատ,
  • սև հատիկ պղպեղ – 50 հատիկ,
  • կարմիր պղպեղ – 5 հատ,
  • բուրավետ պղպեղ – 50 հատիկ,
  • մեխակ – 40 հատ

Պատրաստման եղանակը

Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ 6-8 ժամ: Երկու կողմից էլ պոչիկները հեռացնել, հոսող ջրով լվանալ:

Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները:

Եռացած ջուր լցնել, մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա:

Ի դեպ, ցանկալի է, որ պղպեղի հատիկները ևս լվացվեն, իսկ պղպեղը, լվանալուց բացի, կտրել օղակ-օղակ:

Ջուրը թափել:

Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել:

Եռացնել, լցնել վարունգների վրա: Կափարիչներով ծածկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ 15-20 րոպե:

Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները

Նյութի աղբյուր՝ xohanoc.am

(Visited 133 times, 1 visits today)