Հետաքրքիր փաստեր մեր սիրելի մթերքների մասին

ԺԱՄԱՆՑ

Անգամ այն ամենը ինչի հետ մենք ամեն օր շփվում ենք իրենց մեջ մի շարք գաղտնիքներ են պարունակում։ Դա վերաբերում է նաև սննդին։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր սննդի մասին։

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղի գույնը ոչինչ չի հուշում համի մասին։ Պետք է ուշադրություն դարձնել չափսերի վրա. որքան փոքր՝ այնքան կծու։

Բանան

Կարող է տարօրինակ թվալ, բայց մոծակներին իրոք գրավում է նոր բանան կերած մարդու հոտը։

Ավոկադո

Թրչուններին երբեք մի կերակրեք ավոկադոյով։ Այն շատ թունավոր է նրանց համար։

Ներկանյութերը և երեխաները

Սննդի մեջ քիմիկան ներկանյութերը երեխաների մոտ հիպերակտիվություն են առաջացնում։ Հատկապես դա վերաբերում է կարմիր և դեղին գույներին։

Սուրճ

Պարզվում է, որ սուրճի հատիկները իրականում հատապտուղներ են։ Նրա իրական անվանումը «սուրճի ծառի հատապտուղ» է։ Այնպես որ համարձակորեն կարող եք ասել, որ ոչ թե սուրճ եք ըմպում, այլ հատապտղի հյութ։

Թեյ

Չի կարելի խմել սառած թուրմը։ Ճապոնացիները ասում են «Երեկվա թեյը օձից վտանգավոր է»։ Սառը թեյը պատում է ստամոքսի պաերը և գրգռում է այն։ Չինացիները երեկվա թեյը համեմատում են թույնի հետ։

Մեղր

Թվում է, թե մեղրը միշտ է եղել։ Ամենահին մեղրը հայտնաբերվել է 1922 թվականին՝ Հովարդ Քարթերի կողմից, Թութանհամոնից դամբարանում։ Բիոլոգները փորձաքննություն են իրականացրել և պարզել, որ այդ մեղրը պիտանի է ուտելու համար։

https://blognews.am

(Visited 66 times, 1 visits today)