Կար ժամանակ, երբ Քրիստինան ընդամենը 17 կիլոգրամ էր կշռում… ահա թե ինչպիսինն է նա բուժվելուց հետո

22-ամյա Քրիստինան Բառնաուլից է: Աղջիկը հայտնի է դարձել Անդրեյ Մալախովի վարած հայտնի նախագծում մասնակցելուց հետո: Այդ ժամանակ Քրիստինա Կորյագինան կշռում էր ընդամենը 17 կիլոգրամ, և չափազանց նիհար լինելու պատճառով նա տարեց կնոջ տեսք ուներ:

Ըստ Քրիստինայի պատմածի՝ ուտելիքի հետ կապված խնդիրներն իր մոտ սկսվել են դեռ դպրոցական շրջանում, ու հատկապես քննություններից առաջ նա օրերով ոչինչ չէր կարողանում ուտել, քանի որ շատ էր անհանգստանում: Եվ որքան էլ աղջկա մայրը փորձում էր խելքի բերել դստերը, ստիպել նրան սնվել, միևնույնն է, ոչինչ չէր ստացվում: 

Եկավ մի պահ, երբ բոլոր բժիշկները հրաժարվեցին բուժել երիտասարդ աղջկան՝ համոզված լինելով, որ վիճակը ծայրահեղ ծանր է, և նրան այլևս հնարավոր չէ օգնել:

 

Եվ միայն հայտնի շոուին մասնկացելուց հետո Քրիստինայի հարցով սկսեց զբաղվել հոգեթերապևտ Յան Հոլանդը, ով ոչ միայն դեղորայքային բուժում նշանակեց, այլև վերականգնեց Քրիստինայի մոտիվացիան և ստիպեց նրան հավատալ սեփական ուժերին:

Հիմա աղջկա քաշը կազմում է 30 կիլոգրամ: Իհարկե, դեռ շատ գործ կա անելու՝ մինչ անթերի կազմվածք ունենալը, բայց հնարավոր չէ չնկատել, որ նրա մոտ կան զգալի դրական փոփոխություններ: Համենայն դեպս, տատիկի նա այլևս նման չէ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo