Աստղագուշակ` հունվարի 21-ի համար

Խոյ. Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ լինել առավելագույնս զգոն: Եթե ունեք պարտքեր ապա վերադարձրեք այն: Հիմա ամենալավ ժամանակն է կորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք զբաղվել նաեւ ձեր ոճով:

Ցուլ. Հոգեկան հավասարակշռությունն ու բարձր տրամադրությունը կուղեկցեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Այժմ հարմար շրջան է ապագայի համար պլաններ կազմելու համար: Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այն կարող է բերել գերհոգնածության:

Երկվորյակ. Փորձեք շատ ժամանակ անցկացնել բնության մեջ, քան հասարակության մեջ: Հատկապես կարեւոր է այս փուլում առողջությանը հետեւելը: Զգուշացեք սեզոնային վիրուսներից, իսկ եթե արդեն հիվանդացել եք, դիմեք ավելի շատ ավանդական բուժման միջոցներին, քան պրեպարատներին:

Խեցգետին. Կկարողանաք դրական արդյունքների հասնել հատկապես մասնագիտական գործունեության մեջ: Մասնագիտական առաջընթացի հնարավորություն կունենաք: Կարեւոր է, որ այդ հնարավորությունը ճիշտ օգտագործեք եւ հնարավորությունը ձեռքից բաց չթողնեք:

Առյուծ. Կարող եք համարձակորեն ապագայի պլաններ կազմել: Կուտակված խնդիրների կարգավորումը ժամանակատար կլինի, սակայն նաեւ արդյունավետ: Հոգ տարեք առողջության համար: Եղանակային պայմանները ձեր օգտին չեն եւ հնարավոր է սեզոնային հիվանդություններով հիվանդանաք: Խուսափեք տհաճ աուրա ունեցող մարդկան հետ շփումներից:

Կույս. Օրվա ընթացքում կկարողանաք շատ օգտակար գործեր անել: Մտածեք հատկապես տան հետ կապված տնտեսական հարցերի շուրջ: Դրանք այժմ հատկապես արդիական են ձեր եւ ընտանիքի համար: Էներգիայի պակաս չեք ունենա:

Կշեռք. Եթե մեքենա եք վարում, ապա փորձեք այսօր զերծ մնալ այդ զբաղմունքից: Հնարավոր է մեքենայի անսարքության պատճառով տհաճ իրավիճակներում հայտնվեք: Մեծ է հավանականությունը նյարդային լարումները: Ժամանակը ճիշտ կլինի, նվիրել ընտանիքի անդամներին:

Կարիճ. Կյանքն այսօր եռում է ձեր մեջ: Դուք ուշադրության կենտրում եք եւ դա դուր է գալիս ձեզ: Սակայն կան նաեւ բացասական միտումներ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին կանգ չառնեք:

Աղեղնավոր. Հատկապես զգայուն եք այսօր: Նաեւ շտապողականություն եք ցուցաբերում բոլոր հարցերում: Սա կարող է սխալների եւ անշրջահայաց գործողությունների պատճառ դառնալ: Զգույշ եղեք: Մարդկանց հետ հարաբերություններում այսօր ապավինեք մարդաճանաչողության ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի:

Այծեղջյուր. Համերգի կամ այլ մշակութային միջոցառման մասնակցության հրավեր կստանաք, ինչը կուրախացնի ձեզ: Մի վարանեք դուրս գալ տանից երեկոյան: Գոնե հազվադեպ բարձրաշխարհիկ միջոցառումներին ձեր մասնակցությունը դրական կազդի ձեր ընդհանուր աուրայի վրա: Կարող եք զբաղվել արտաքինի հետ կապված փոփոխություններով:

Ջրհոս. Հաջողությունների հասնելու հավանականությունը փոքր է: Ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր է հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց եթե ժամանակին կանգ չառնեք, լրջագույն հետեւանքներ կունենա:

Ձկներ. Աստղերն այսօր ձեզ հորդորում են վայելել հանգիստ եւ մոռանալ ամեն հոգս ու խնդիր: Հատկապես, որ վերջին շրջանում բավականին ծանրաբեռնված եք եղել եւ հանգստի կարիք հաստատ զգում եք: Փորձեք զբաղվել առողջական խնդիրներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo