«Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս». թուրք երգչուհին` հայ մոդելի մասին

ԺԱՄԱՆՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ. հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ: Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է. «Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և, ըստ իս, խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:

Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում նա պոդիում է բարձրացել համաշխարհային բրենդներից մեկի՝ Gucci-ի «գարուն-ամառ 2020» հավաքածուն ցուցադրելու համար:

https://blognews.am/

(Visited 87 times, 1 visits today)