Պատմում եմ՝ թե ինչպես կարելի է պատրաստել այսպիսի խմոր… հարմար է բազմաթիվ թխվածքներ պատրաստելու համար

Գրի առեք այս բաղադրատոմսը և վայելեք անուշաբույր թխվածքները՝ ձեր սիրելիների հետ միասին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
բարձր տեսակի ալյուր՝ 1կգ
ջուր՝ 0,5լ
թարմ խմորիչ՝ 30գ
կես բաժակ ձեթ՝ մոտ 50գ
շաքարավազ՝ 1ճ.գ.
աղ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Սկզբում պետք է պատրաստել խմորիչային զանգված. դրա համար անհրաժեշտ է մանրացնել խմորիչը, խառնել շաքարավազի հետ՝ մինչ հեղուկ կոնսիստենցիայի առաջանալը: Տաքացնել ջուրը, բայց այն չպետք է լինի շատ տաք, և միացնել խմորիչի հետ: 100գ ալյուր ավելացնել և լավ խառնել: Գնդիկներ չպետք է մնան:
Ծածկել սրբիչով և պահել տաք տեղում՝ 15 րոպե:
Երբ զանգվածը բարձրանա, ավելացնել ձեթն ու աղը: Մաղելով ալյուր լցնել և խմոր հունցել:
Պատրաստի խմորը տեղափոխել ձեթով պատված տարայի մեջ, ծածկել սրբիչով և թողնել որևէ տաք տեղում՝ մոտ 1 ժամ: Այդ ընթացքում խմորի ծավալը մոտ 2-3 անգամ կավելանա:

Խմորը պատրաստ է օգտագործման:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ