Երբ տեսա, որ հարևանս պլաստիկե շշերն այսպես շարել է բակում, շատ զարմացա․ բայց պատճառն իմանալուց հետո որոշեցի նույնն անել

Վարդեր աճեցնելու զամբյուղներ․ Պլաստիկ տարայի առավելությունն այն է, որ այն լավ պահպանում է տաքությունն ու խոնավությունը, ինչպես նաև պաշտպանում է բույսը վն ասատուներից: Աճող վարդերի համար ավելի լավ տարա դժվար է գտնել: Դուք պետք է լավ պարարտացված հողի մեջ դնեք ցողունը պլաստիկ <<կոլպակ>>-ի տակ և պարբերաբար ջրեք: Կաթիլային ոռոգման համակարգ․ Շատ բույսերի արմատները պետք է ջրել, հատկապես, երբ ջրելը զուգակցվում է պարարտանյութ լցնելու հետ, իսկ սովորական պլաստիկ շիշը կարելի է վերածել իրական կաթիլային ոռոգման համակարգի։Բավական է շշի վրա անցքեր անել ճիշտ տեղում, թաղել այն բույսի հետ միասին տնկլելիս: Երկար գործողության ոռոգման համակարգ․ Այս սարքը ինչ-որ ձև հիշեցնում է մանկական խաղերի համար նախատեսված սարքին,երբ պլաստմասե շշի վրա անցք էինք անում և տարողությունը վերածվում էր իսկական ջրային զե նքի: Բայց այգում այս սկզբունքը կարող է օգտագործվել նույնպես: Բավական է կցել ռետինե խողովակը շշին, նախապես անելով բազմաթիվ անցքեր:Տնկիների աճեցման համար նախատեսված զամբյուղ․ Բավարար չէ պարզապես կտրել շշի ներքևի մասը և դնել սերմերը: Որպեսզի բույսերը բարձրանան, պլաստիկ կոնտեյներում պետք է բավարար քանակությամբ ջրահեռացման անցքեր անել, բանկան հողով լցնել և միայն այդ ժամանակ տնկել սերմերը: Նման զամբյուղները պետք է դնել <<պոդդոն>>-ի վրա, որ վրա շատ փոքր քարեր է լցված:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ