Երբ տանը լավաշ է ավելանում, երեխաներս ստիպում են այս համովությունից սարքեմ, անչափ համեղ է ստացվում

Շատ արագ եւ պարզ բաղադրատոմս, տան կամ ցանկացած առիթի համար … Կաթնաշոռով եւ պանրով լավաշի հիանալի գաղափար: Խրթխրթան եւ աներեւակայելի համեղ միջուկ: Դուք պարզապես կզարմանաք, թե որքան համեղ եւ պարզ է: Բաղադրությունը 7 հատի համար (լավաշ, 15 × 25 սմ կտրտված չափսի) Լավաշ բարակ, Կաթնաշոռ — 200 գր ,, պանիր — 200 գր Ձու 2 հատ, Սամիթ կանաչի — 2 ճաշի գդալ թակած (կամ ըստ ցանկության), Աղը կախված է պանիրից, համտեսել, եթե աղի պանիր է, ապա պետք չէ, Բուսական յուղ — 50 գր։

Պատրաստման եղանակը ՝ Կաթնաշոռը և քերիչով անցկացված պանիրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում կանաչին և ձուն։ Լավ խառնում ենք։ Կտրտված լավաշի վրա քսում ենք մեր խառնուրդը և փաթաթում։ Տապակում ենք բուսական յուղի մեջ մի քանի րոպե և հանում ենք։ Պատրաստ է։ Կարելի է եփել նաև ջեռոցում `200 աստիճան 10-15 րոպե։ Ահա և այսքանը սիրելիներս։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ