Երբ ամուսնալուծվել էի, մեր տանը մեկ շաբաթ քեֆ էր. Իրինա Թովմասյանն առաջին անգամ պատմում էի իր ամուսնալուծության մասին

Օրերս «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն անկեղծացել Asekose.am-ի CV հաղորդման շրջանակներում:
Նա խոսել է իր ամուսնալուծության մասին:
Իրինան առաջին անգամ շատ վաղ տարիքում էր ամուսնացել. ընդամենը 19 տարեկան էր: Իրինան չի թաքցնում, որ ամուսնանալուց առաջ ծնողները նրան զգուշացնում էին չգնալ այդ քայլին:Ըստ Իրինայի՝ ինքը պարզապես սիրահարված էր և որևէ մեկին չէր կարող լսել: Ամուսնությունը կարճ էր տևել, սակայն Իրինան խոստովանում է, որ մեծ խնդիր չէր դարձրել ամուսնալուծությունից:«Մեր տանը մեկ շաբաթ քեֆ էր իմ ամուսնալուծությունից հետո»,- խոստովանում է գեղեցկուհին:Չնայած այս անկեղծությանը՝ Իրինան չի նշել, թե որն էր ամուսնալուծության բուն պատճառը: Իրինայի խոսքով՝ եղել են խնդիրներ, սակայն չի ցանկանում այդ թեմային անդրադառնալ:Հավելենք, որ այդ ամուսնությունից ծնվել է Մեգգին:Ավելի ուշ Իրինան հանդիպել է իր երկրորդ ամուսնուն: Նրանք ևս երկու դուստր են ունեցել: Իրինան վստահեցնում է, որ մինչ օրս նույն ձևով սիրահարված է իր ամուսնուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ