Եռացրած ջրով պատրաստվող նրբաբլիթներ… մատչելի ու համեղ տարբերակ

Բազմաթիվ կանայք սիրում են փորձարկել տարբեր բաղադրատոմսեր ու դրանցով համալրել արդեն եղած հավաքածուն:
Այսօր ներկայացնում ենք նրբաբլիթի պատրաստման հետաքրքիր, բայց փորձված եղանակ: Այսպիսի նրբաբլիթները ստացվում են չափազանց համեղ, փափուկ, չփշրվող:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
մածուն կամ կեֆիր՝ 1 բաժակ
ջուր՝ 1 բաժակ
ալյուր՝ 1 բաժակ
ձու՝ 2 հատ
ձեթ՝ 2 ճ.գ.
շաքարավազ՝ 1 ճ.գ.
աղ՝ 0,5 թ.գ.
սոդա՝ 2 գ
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն, շաքարավաը, աղը՝ մինչ փրփուր կառաջանա:
Ջուրը դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի: Ձվային խառնուրդի մեջ զգուշությամբ լցնել եռման ջուրը ու ընթացքում անդադար խառնել:
Ավելացնել մածունը և շարունակել խառնել:Լցնել մաղած ալյուրն ու սոդան,ձեթը, լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան:Տապակը լավ տաքացնել, շատ քիչ կարագ քսել: Փոքր բաժակով կամ շերեփով լցնել խմորը՝ բաժին-բաժին, և բլիթները տապակել երկու կողմից:
Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ