Օրը հագեցած է հաճելի իրադարձություններով. մարտի 29-ի աստղագուշակը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ։ Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն, եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք հատկապես դրամապանակի պարունակությանը, քանի որ ֆինանսական իմաստով դժվար ժամանակներ են սպասվում:

Ցուլ։ Օրը հարմար է ինչպես ժամանցային միջոցառումների, այնպես էլ գործնական հանդիպումների եւ բանակցությունների համար: Եթե ցանկանում եք հյուր գնալ ձեզ համար սիրելի մարդկանց, ապա բարենպաստ ժամանակ է հին կապերը վերանորոգելու համար:

Երկվորյակ։ Օրը հարմար է շատ հարցեր վերջնականապես կարգավորելու համար, ընդ որում` ոչ միայն մասնագիտական գործունեությանը վերաբերող: Եթե ցանկանում եք, որ օրը լինի հիշվող, ապա նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը: Հարմար ժամանակ է գնումներ կատարելու համար:

Խեցգետին։ Ձեր ճանապարհին այսօր կարող են հայտնվել մի շարք խոչընդոտներ: Այս փուլում հեռու մնացեք ագրեսիայի ցանկացած դրսեւորումից: Հենց որ կորցնեք ինքնատիրապետումը, իմացեք, որ մթնոլորտը ձեր շուրջ կլարվի եւ կաշխատի ձեր դեմ:

Առյուծ։ Հնարավոր է՝ գայթաղկիչ առաջարկներ ստանաք, որոնք կվերաբերեն մասնագիտական գործունեությանը: Կհամեմատեք առաջարկը ձեր ներկայիս աշխատանքի հետ եւ կզգաք, որ ստեղծագործական պահը առաջարկում գերակշռում է, սակայն մի շտապեք միանգամից որոշում կայացնել: Այսօր ձեր ամենալավ խորհրդատուն ձեր սիրելին է:

Կույս։ Այս փուլում մի կենտրոնացեք կոնկրետ հարցերի վրա: Ինչ էլ որ անեք, թեկուզ փոքր, սակայն արդյունքներ կգրանցեք ձեր հաշվին: Շրջապատին մի խնայեք ձեր ուշադրության շռայլ ժեստերը վայելելու հնարավորությունից:

Կշեռք։ Հնարավորինս վանեք ամեն տեսակի բացասական միտք կամ հիշողություն: Այսօր ավելի շատ ժամանակ հատկացրեք սիրելիներին եւ հարազատներին: Կարող եք կարեւոր որոշումներ կայացնել հատկապես ֆինանսական հարցերի հետ կապված:

Կարիճ։ Օրը հագեցած է հաճելի իրադարձություններով: Հնարավոր է՝ կարեւոր տեղեկություններ ստանաք, որոնք կուղղորդեն ձեզ հետագա գործողություններ կատարելիս: Հարմար ժամանակ է բանակցությունների համար:

Աղեղնավոր։ Մասնագիտական ոլորտում որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա: Ավելի լավ է զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Զգույշ եղեք գործողություններում եւ խոսքերում: Զերծ մնացեք բացասական աուրա ունեցող մարդկանցից:

Այծեղջյուր։ Լցվեք համբերությամբ: Կարիք չկա շտապելու, թեեւ գործեր կունենաք, որքան ուզեք: Մի չարաշահեք հարազատների ապրումակցումը եւ աջակցությունը: Վանեք վատ տրամադրությունը ձեզանից, եթե տեւական սթերսի մեջ չեք ուզում հայտնվել:

Ջրհոս։ Մասնագիտական առումով հաջող օր չէ, քանի որ ամեն ինչ հակառակ հունով է ընթանում, եւ ոչինչ չեք հասցնում: Ամեն դեպքում պահպանեք լավատեսությունը: Օրը հարմար է տնային գործեր կատարելու համար: Վատ օր չէ նաեւ ռոմանտիկ հարաբերությունների առումով:

Ձկներ։ Բարեհաջող ժամանակ է, որը կարող է իր վառ գույները դաջել ձեր կյանքում: Ե՛վ մասնագիտական, ե՛ւ անձնական առումով ամեն բան գնում է իր հունով: Կարող եք անվարան կերպով գործարքներ կնքել, բանակցություններ վարել կամ հանդիպումների գնալ` լինեն անձնական կամ գործնական:

(Visited 4 981 times, 1 visits today)