Խոյեր, օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու համար․ ապրիլի 2-ի աստղագուշակը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը, վստահաբար, չի դավաճանի, իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք է զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

Երկվորյակ: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Երկվորյակներ ծրագրած գնումները կհետաձգեն:

Խեցգետին: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

Առյուծ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է՝ պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտարերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:

Կույս: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:

Կշեռք: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա, ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

Կարիճ: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Աղեղնավոր: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի, և կկարողանաք գործի անցնել:

Այծեղջյուր: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շրջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը, եթե, իհարկե, ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:

Ջրհոս: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել, սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն: Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:

Ձկներ: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է՝ թշնամիներ ձեռք բերեք:

(Visited 152 times, 1 visits today)