ՀՀ-ում այս պահի դրությամբ վարակվածների վերջին տվյալները. ինֆոգրաֆիկա

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ գրանցված կորոնավիրուսի 15 դեպքից բացի, գրանցվել է ևս 7 դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանք բացի ժամանակից այլ բանի կարիք չունեն: Նոր դեպքերից երեքը պայմանավորված են հին դեպքերի հետ, և կան նոր շրջանակից գրանցված դեպք, որոնց աղբյուրը պարզվում է»,-ասաց Թորոսյանը:

Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։

Ստորև ներկայացված պատկերը ցույց է տալիս վերջին օրերին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի վիճակագրությունը:

Աղբյուր՝ Tert.am

(Visited 146 times, 1 visits today)