Երեխաների քնի տևողության նորմերը՝ կախված նրանց տարիքից

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՑ

Յուրաքանչյուր երեխա՝ նորածին, թե դպրոցական, պետք է քունն առնի, քանի որ այն ազդում է ոչ միայն երեխայի նյարդային համակարգի, այլ նաև շրջակա աշխարհի ընկալման, տեղեկության ընդունման, յուրացման և վերարտադրման ունակության վրա:

Երեխան իրեն շատ ավելի լավ ու հանգիստ է զգում, երբ լավ հանգստանում է և քունն առնում: Սակայն, կախված երեխայի տարիքից, գոյություն ունեն քնի տևողության որոշակի նորմեր, որոնց անհրաժեշտ է հետևել: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխաների քնի տևողության նորմերը՝ կախված նրանց տարիքից:

·         1-2 ամսական երեխաներն օրական պետք է քնեն մոտ 18 ժամ:

·         3-4 ամսականում փոքրիկները քնում են 17-18 ժամ:

·         5-6 ամսական երեխաներն օրական պետք է քնեն մոտ 16 ժամ:

·         7-9 ամսականում՝ մոտ 15 ժամ:

·         10 ամսականից մինչև 1 տարեկան փոքրիկները քնում են մոտ 13 ժամ:

·         1-1,5 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 2 անգամ: Առաջին քնի տևողությունը 2-2,5 ժամ է լինում, երկրորդինը՝ 1,5 ժամ: Գիշերային քունը տևում է 10-11 ժամ:

·         1,5-2 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2,5-3 ժամ, իսկ գիշերային քունը տևում է  10-11 ժամ:

·         2-3 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2-2,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է  10-11 ժամ:

·         3-7 տարեկան երեխայի ցերեկային քունը տևում է մոտ 2 ժամ, իսկ գիշերային քունը՝ մոտ 10 ժամ:

·         7 տարեկանից բարձր երեխաները կարող են ցերեկվա ժամերին չքնել, սակայն գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժամից ոչ պակաս:

https://med.tert.am

(Visited 90 times, 1 visits today)